Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրողը 14 տարվա ազատազրկում պահանջեց Հայկ Կյուրեղյանի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hayk-kyurexyan

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը դատարանից պահանջեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման։ Մեղադրող քննիչի կողմից ապացուցված ճանաչվեց Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքները։ Նա մեղադրվում էր երկու հոդվածներով՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանություն կատարելու մեջ, ինչի համար նախատեսվում է պատիժ 4-ից 7 տարվա ազատազրկում։ Մեղադրողն առաջադրեց նաև երկրորդ մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մասին, որն էլ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիս ամսին Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության օրը Հայկ Կյուրեղյանը փորձել էր ակցիա անել դատարանի առաջ, սակայն ոստիկանները թույլ չէին տվել։ Ինչից հետո իր բողոքն արտահայտելու համար նա բարձրացել էր դատարանի առաջ կայանված մեքենաներից մեկի վրա, օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ։