Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նման «խելացի» որոշումը երկար կյանք չէր կարող ունենալ» (տեսանյութ)

Հասարակություն
tigran

Քննչական ծառայության կողմից փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն այսօր կարճել է։ Փաստաբանի համար այս որոշումը սպասելի էր։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից Տիգրան Հայրապետյանը մեղադրվում էր մի քրեական գործով իր վստահորդի համար չափից ավելի միջնորդություններ ներկայացնելու և սադրիչ հարցեր տալու համար։ Իսկ օգոստոսի 21-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով միջամտել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի հարուցած քրեական գործի վարույթը կարճելու հարցում։ «Նման արձագանքը թե Փաստաբանների պալատի կողմից, թե հանձնաժողովի կողմից, թե հանրության կողմից, բնականաբար, սպասելի էր, և հնարավոր չէր, որ առանց ապացույցների, առանց հիմքերի նման «խելացի» որոշումը երկար կյանք ունենար»,-«Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց Տիգրան Հայրապետյանը։ ՀՀ Քննչական կոմիտեն ակս առնչությամբ հայտնում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ: Քննությամբ պարզվել է, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է  2015թ. մայիսի 21-ին՝  «Նորք» հոգեբուժական կենտրոնում»։ Ավելին՝ այստեղ