Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազինոն կկառուցվի Համալիրի շենքից դուրս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
go

Մարզահամերգային համալիրի ներսում խաղատուն չի լինի, սակայն տարածքում կկառուցվի խաղատուն։ Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը դժվարությամբ խոստովանեց այս փաստը. «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ կարողանանք ապահովել ֆինանսական հոսքեր Մարզահամերգային համալիրի պահպանման եւ բնականոն գործունեությունն ապահովելու համար»։ Հայաստանի օրենքները չեն արգելում խաղատուն կառուցել Երեւանի կենտրոնում, եթե կառուցողը կատարում է 100 միլիոն դոլարի ներդրում,-վստահեցնում է պետական պաշտոնյան։ Բայց ինչի՞ եք կպել խաղատնից,-զարմանում է նա. «Ինչու՞ չեք խոսում ջրաշխարհից, ինչու՞ չեք խոսում հյուրանոցային համալիրից, ինչու՞ չեք խոսում, որ բոլոր էդ կառույցները ֆինանսական ներարկումներ են անելու համալիրի պահպանության մասին»։ Պաշտոնյան հիշեցնում է, որ խաղատունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ չի լինելու, այլ համալիրից դեպի Լենինգրադյան փողոց հատվածում, որտեղ այսօր էլ առեւտրային այլ օբյեկտներ կան. բենզալցակայանից սկսած մինչեւ ծաղկի սրահներ, մինչեւ ժամանցի կենտրոններ։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը չի զարմանում խաղատուն բացելու մտքից, նա ասում է՝ գոնե մինչեւ հայտարարելը ժողովրդի հետ քննարկեիք. «Երեւի գիտեն, որ քննարկման ժամանակ կբարձրացվեին էնպիսի հարցեր, որոնք կդադարացնեին ասենք թե էդ ներդրումները»։ Պարոն Մինասյանը գիտի, թե ինչ է նշանակում 100 միլիոն դոլարի ներդրումը, դա իսկապես բերաններ է փակում. «Բայց ամեն տեղ չի, որ դա պետք ա էդպես նայել եւ հեշտությամբ համաձայնվել»։ Այսօր պարոն Մինասյանը տպավորություն ունի, որ կառավարությունը չի վստահում ժողովրդին. «Ժողովուրդն էլ զգում է, որ էստեղ էլ իրեն անտեսեցին եւ փոխադարձ անվստահությունը պատրաստ է»։ Կարող էր ճարտարապետների միությունը դատի տալ կառավարությանը, սակայն դրա համար ռեսուրսներ եւ ուրիշ մտածելակերպ է պետք։