Օժանդակենք սահմանապահ գյուղերին. նոր նախաձեռնություն
«Էլեկտրիկ Երեւան» նախաձեռնությունը ֆեյսբուքում նոր իրադարձություն է բացել «Օժանդակենք սահմանապահ գյուղերին»։
Այս առիթով սեպտեմբերի 9-30-ը պարբերաբար քննարկուներ կանցկացվեն.
Պարզում ենք, թե ինչ վնասներ կան գյուղերում։
Պարզում ենք, թե ինչ է պետք ավելի պաշտպանված լինելու համար։
Ինչպես կարելի է վերացնել վնասները։
Ինչպես կարելի է ավելի պաշտպանված լինել։
Համախմբված, հնարավոր միջոցներով օժանդակում ենք այդ գործին։
Հրավիրեք ձեր ընկերներին և տարածեք։
Նախաձեռնության կազմակերպիչներից Նարեկ Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կազմակերպելու են դրամահավաք, ինչպես նաեւ դիմելու են կառավարությանը. «Սահմանամերձ գյուղերն օր օրի դատարկվում են, ու առավելևս վերջին դեպքերի՝ կրակոցների ու ռմբակոծությունների պատճառով մարդկանց հոգեբանական վիճակի վրա վատ է ազդում։ Տեղեկացված ենք որոշ խնդիրների մասին ու հիմնականը, ինչպես հասկանում ենք, ապաստարանների պակասն է։ Ներկայումս ճշտում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ եւ փորձելու ենք օժանդակել հողաշինարարական աշխատանքներին։ Նաեւ այլ ռեսուրսներ ներգրավելու համար կփորձենք դիմել մասնավոր կազմակերպություններին, ենթադրում եմ շինարարական կազմակերպությունների, որպեսզի նրանք էլ օժանդակեն։ Այժմ տասը հոգի է միացել «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնությունից, բայց ենթադրում ենք, որ ավելի կշատանանք։ Իսկ հանրային քննարկումները կլինեն դրամահավաքների ընթացքում»։