Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ի վաճառքի փաստաթղթերը կուսումնասիրվեն 3 օրում

Տնտեսություն
electricity

Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Ինտեռ Ռաօ հոլդինգ» ընկերության հայտին, ըստ որի՝ ՀԷՑ ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը պետք է օտարվեն «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»  ընկերությանը։ Որոշման նախագիծը ներկայացրեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ նշեց, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները պետք է ուսումնասիրեն համապատասխան փաստաթղթերը եւ համապատասխան եզրակացություն տան։ Նախարարը 3 օր ժամանակ խնդրեց։ Վարչապետը բավարարեց խնդրանքը, սակայն նախագիծն ընդունվեց։ Հիշեցնենք, 2011թ. հենց այս օրերին, սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությունից փոխանցել «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը։