A
A
Վարչապետը հրավիրատոմս է ուզում
Գործադիրի որոշմամբ՝ Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Վարչապետը արձագանքեց՝ «հրավիրատոմս ուղարկեք, որ մասնակցենք»։ Ինչին ի պատասխան Հասմիկ Պողոսյանն ասաց, որ համերգը բաց է։