Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ճշմարիտյանը ՀԷՑ-ի գնորդից տեղեկություն չունի

Տնտեսություն
21a0c5d64969db556bfaf879019cb0a5

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ ոչինչ հայտնի չէ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության մասին, որը պատրաստ է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը: Նա կրկնեց նիստում ասվածը, որ համապատասխան նախարարություններին հանձնարարական է տրվել «Ինտեր ՌԱՕ»-ի առաջարկի վերաբերյալ ներկայացնել իրենց եզրակացությունները: Հիշեցնենք, կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց  ՀԷՑ-ն օտարելու՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի» ընկերության հայտը: Այսպիսով՝ ՀԷՑ-ը կօտարվի Կիպրոսում գրանցված ընկերության: