ՀԷՑ-ի վաճառքից հետո սակագների վերանայում չի կարող լինել. նախարար (տեսանյութ)
Ի՞նչ գնով է վաճառվելու ՀԷՑ-ը, արդյո՞ք նոր սեփականատեր է ցանկանում դառնալ «Տաշիր գրուպ»-ը, այս հարցերին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստանում է մանրամասն պատասխանել ավելի ուշ։ «1-2 օրից, ուսումնասիրությունից հետո բոլոր հարցերին մանրամասն կպատասխանենք»,- կառավարության նիստից հետո նշեց նախարարը։ Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշեց հավանություն տալ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը գնելու վերաբերյալ։ Հարցին, թե մտավախություն չկա՞, որ կարող է «Նաիրիտ»-ի ճակատագիրը կրկնվել, քանի որ ընկերությունը գրանցված է օֆշորում, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել»։ Վաճառքից հետո նախարարի խոսքերով՝ սակագների վերանայում չի կարող լինել։ Մանրամասները՝ տեսանյութում