A
A
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունները չեղյալ չեն հայտարարվի (տեսանյութ)
Այս տարի Երեւանի ծննդյան 2797- ամյակն է, որը նախատեսված է տոնել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։ Չնայած ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերից մեկին տրամադրելու պահանջով, սակայն քաղաքապետարանը չեղյալ չի հայտարարի տոնակատարությունները: Այս մասին մեզ հետ զրույցում կարճ մեկնաբանեցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Մնացած բոլոր հարցերին, թե որքան գումար է հատկացվելու տոնակատարություններին, ինչ ծրագիր է նախատեսված, եւ արդյոք Ստեփանակերտի օրինակով հարկ չէ՞ այս տարի չտոնել այդ օրը՝ գումարն առավել նպատակային ծախսելու նպատակով, պատասխանեցին, որ առաջիկա օրերին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ասուլիս կհրավիրվի, եւ ամբողջ ծրագիրը կներկայացվի հանրությանը։