Երևանում ընտրատեղամասերի փոփոխություն չի կատարվում. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Աջակցիր «Ա1+»-ինՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ, Երևան քաղաքի ներսում՝ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում, քանի որ Երևանը համարվում է մեկ համայնք և վարչատարածքային առումով առանձին բնակավայրեր չունի։
Բացառություն են կազմում միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները, ովքեր պետք է ներկայացնեն համապատասխան վկայական կամ ԿԸՀ-ի կողմից տրված տեղեկանք։
Տեղեկացնում ենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակում են ըստ գտնվելու վայրի դիմումների ընդունումը, որոնք վաղվանից կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն։
Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում»։