Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլինենք միակ թատրոնը, որի խաղացանկում կլինեն Խաչատրյանի երեք բալետները (տեսանյութ)

Մշակույթ
a230585f6e29ddc5079bd7a53d846b80

«Օպերային թատրոնը, վերականգնելով իր ավանդույթները, կրկին կվայելի այն համբավը, որն ունեցել է իր ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում»,- համոզված է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Մինչ այս թատերաշրջանի ավարտը  կունենանք նոր բեմադրություններ` «Նորմա», «Տոսկա», Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի հիման վրա Խաչատրյանի համանուն բալետային ներկայացումը. «Կլինենք միակ թատրոնը, որի խաղացանկում կլինեն Խաչատրյանի երեք  բալետները» Բարեգործական համերգներով հանդես են գալիս սահմանամերձ շրջաններում, զորամասերում: Մարզերից դպրոցականներին հրավիրում են անվճար ներկայացումներ դիտելու: Ինչ վերաբերում է գլխավոր դիրիժորի վերաբերյալ խոսակցություններին, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց, որ Կարեն Դուրգարյանը  տվյակ պահիբ շարունակում է ղեկավարել թատրոնի նվագախումբը։ Իսկ հրավիրյալների  պրակտիկա կա ողջ աշխարհում: Եվ բացի Ջանլուկա Մարչիանոյից, որը կվարի «Տրավիատան» կամ «Տրուբադուրը», հրավիրել են նաև ուրիշ երկու դիրիժորի, ներկայացումներ վարելու: Ավելին՝ տեսանյութով