Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես էր ոգևորում Սոս Սարգսյանը դերասաններին կուլիսներում (տեսանյութ)

Մշակույթ
720f0aa0086f756af76dd9f29b930290

Այսօր հայ կինոյի եւ թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:   Այսօր նա կդառնար 86 տարեկան: Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1991 թվականին Սոս Սարգսյանը հիմնադրել է Համազգային թատրոնը։ Թատրոնի դերասանները ամեն օր զգում են հայտնի դերասանի կարիքը: «Ներկայացումից առաջ մտնում էր կուլիսներ եւ ասում «ну орлы», դրա պակասը կա»,- այսօր Սոս Սարգսյանի խոսքերն է հիշում դերասան Կարո Բալյանը: Նրա խոսքերով՝յուրաքանչյուր դերասանի նկատմամբ անհատական մոտեցում էր ցուցաբերում՝ իր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Դերասան Վարշամ Գեւորգյանի խոսքերով էլ Սոս Սարգսյանն իրենց ամեն օր մարդասիրություն էր սովորեցնում եւ հիշեցնում, որ անհաղթահարելի ոչ մի դժվարություն չկա: Սոս Սարգսյանը նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո»-ն եւ այլն: Նա մահացել է երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 26-ին` այդպես էլ չտեսնելով «Համազգային թատրոն»-ի շենքը: Թատրոնը իր գործունեությունը ծավալում է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Թատրոնի դերասանները հույսը չեն կորցնում, որ շենքի շինարարությունը կսկսվի, թույլտվությունն արդեն ձեռք են բերել:   Ստորեւ՝ «Ա1+»-ի ֆիլմը՝ Սոս Սարգսյանի մասին