Բացել լրահոսը Փակել լրահոսը
885544652_1595180111849308_355188006879009815_n
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով՝ նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։
 
Մասնավորապես՝ Սայաթ-Նովա պողոտայի հետ հատումից մինչև Վարդանանց փողոց ընկած՝ Ալեք Մանուկյան փողոցի ամբողջ երկայնքով, բոլոր հետադարձի և հարակից միացման կետերում գործող 1.11 գծանշումը (հոծ և ընդհատվող գծերի համակցություն) կփոխարինվի 1.1 գծանշմամբ (հոծ գիծ), ինչպես նաև Ալեք Մանուկյան փողոցի հ. 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կկատարվի 1.4 գծանշում։