Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչպես է հասնելու իշխանափոխության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rubinyan

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատը, թեեւ երկու հատվածով է հանդես գալիս, սակայն չի բացառում մինչեւ դեկտեմբերի 6-ը կմիավորվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թե «ոչ»-ի, թե «այո»-ի պայքարը համարում է կեղծ օրակարգ, քանի որ սահմանադրական փոփոխությունների ընդունում-չընդունումը, ըստ նրանց, չի փոխելու ՀՀ քաղաքացիների կյանքը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «ոչ»-ի ճակատը լեգիտիմացնում եւ ուժեղացնում է «այո»-ի ճակատը: «Ժառանգության» փոխնախագահի կարծիքով՝ պարոն Աշոտյանն ընդամենը փորձել է քաղաքական հնարք կիրառել՝ սքողելու իրականությունը. «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները նաեւ անհիմն են համարում այն կարծիքները, թե իրենց պայքարը կեղծ օրակարգի հիման վրա է, եւ եթե միասնական ճակատ կազմվի ժողովրդի հետ, այս իշխանություններն ամենազոր չեն, եւ ի վերջո նահանջելու են: Մանրամասն՝ տեսանյութով