A
A
Ահաբեկիչները ներխուժել են հյուրանոց և պատանդ վերցրել 170 հոգու (լրացված) (տեսանյութ)
Զինված մարդիկ այսօր առավոտյան ներխուժել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հայտնի Radisson Blu հյուրանոց և պատանդ վերցրել 170 հոգու։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Ըստ աղբյուրի՝ պատանդներից 140-ը հյուրանոցի կենվորներն են, 30-ը՝ աշխատակիցներ։ Ահաբեկիչները հարձակման պահին «Ալլահ աքբար» են գոչել։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ պատանդներից երկուսն ազատ են արձակվել, քանի որ մուսուլման են եղել ու Ղուրան են ունեցել։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատանդների մեջ ֆրանսիացիներ կան։ ....... Վերջին տեղեկություններով գրոհի արդյունքում մոտ 80 պատանդ է ազատվել Radisson Blu հյուրանոցում։ Վերջին տվյալներով 9 մարդ զոհվել է։