Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցադրումներ կան, որոնք ոչ մի տեղ կարգավորված չեն. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
porcaget

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարեւորում է դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը:   Նրա խոսքերով՝ ոլորտը կարգավորվում է օրենսգրքերով, սակայն կարեւոր է ունենալ միասնական իրավական ակտ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ որպես դատավարությանը մասնակցող անձ,   առկա են փորձագետին վերաբերող դրույթներ, ո՞վ է փորձագետը, ի՞նչ գիտելիքների պետք է տիրապետի եւ այլն եւ այլն»,- Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ նշեց Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքերով՝ իրականում կան մի շարք հարցեր, որոնք անձի իրավունքների վրա կարող են արտացոլվել, սակայն կարգավորված չեն որեւէ իրավական ակտով: «Օրինակ, ո՞ր փորձաքննության համար ինչպիսի լիցենզավորում պետք է ունենա փորձագետը՝ մատնադրոշմային, ձեռագրաբանական փորձաքննություն, դատաձգաբանական, հարցադրումներ կան, որոնք ոչ մի տեղ կարգավորված չեն»,- ասաց նա: Նախարար Հովհաննիսյանը ընդգծեց, որ ներկայումս ՀՀ-ում ընթանում են լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ, ինչի շրջանակներում էլ անհրաժեշտ է այս ոլորտը կարգավորել: