Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկում. Գյումրիում բնակարանային ապահովման ծրագիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
domik

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը  Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում, դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00 կանցկացնի քննարկում՝ Գյումրիում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների համար նախատեսված բնակարանային ապահովման գործող ծրագրի վերաբերյալ: 27 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից վերջին տուժածները, ովքեր մինչ օրս ժամանակավոր կացարաններում են ապրում, վերջապես բնակարաններ կստանան մինչեւ գալիք տարվա ավարտը: Հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկրաշարժից տուժածների ընտանիքները, ովքեր մինչ օրս բնակարան չեն ստացել, մինչեւ 2016 թվականի ավարտը բնակարան գնելու վկայագրեր կստանան: Սա թույլ կտա քաղաքաշինության նախարարությանը վերջնական ավարտին հասցնել աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման ծրագիրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը հատկապես աղետալի էր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի հյուսիսային հատվածի համար: Երկրաշարժի զոհերի թիվն անցավ 25 հազարը, իսկ կես միլիոնից ավելի բնակիչներ անօթեւան մնացին: Աղետի ավերիչ հետեւանքները հատկապես զգալի էին Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում ու Գյումրիում, որտեղ առնվազն 24 հազար տներ էին ավերվել: Հինգ հարկից բարձր բոլոր շենքերն ու գործարանները քարուքանդ էին եղել: Քննարկման բանախոսներն են՝ Եվգենյա Աթայան, Քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կումունալ ենթակառուցվածքների վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյան, Քաղաքաշինության նախարարության խորհրդական Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Հարությունյան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրվաբան Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ (քննարկմանը կմիանա Գյումրուց տեսազանգի միջոցով):