A
A
Ինչպես բողոքարկել հանձնաժողովների գործողությունները հանրաքվեին
Հանրաքվեի մասին օրենքի 3-րդ գլուխ Հոդված 16. Հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգը
- Հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողով կամ դատարան՝ որոշումն ընդունելուց, գործողությունը կատարելուց կամ անգործության հետեւանքով օրենսդրության խախտումը հայտնի դառնալուց հետո՝ երկօրյա ժամկետում, բացառությամբ տեղամասային հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների, որոնք կարող են բողոքարկվել մինչեւ քվեարկության հաջորդ օրվա ժամը 18-ը:
- Դատարանները եւ վերադաս հանձնաժողովները բողոքների առնչությամբ պատճառաբանված որոշում են ընդունում հնգօրյա ժամկետում: Եթե բողոքում պարունակվող փաստերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
- Քվեարկությանը նախորդող հնգօրյա ժամկետում վերադաս հանձնաժողովները եւ դատարանները որոշումներն ընդունում են քվեարկության օրվանից ոչ ուշ:
- Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերն ընդդատյա են սահմանադրական դատարանին: Այդ վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
- Դատարանները եւ դատախազության մարմինները պարտավոր են իրենց աշխատանքները (նաեւ հանգստյան օրերին) կազմակերպել այնպես, որպեսզի ապահովեն սահմանված ժամկետներում բողոքների քննությունը եւ որոշումների ընդունումը: