A
A
Լրագրողների և դիտորդների իրավունքներն ու պարտականությունները հանրաքվեին
Հանրաքվեի մասին օրենքի 6-րդ գլուխ Հոդված 22. Դիտորդական առաքելության իրավունքը
- Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝
- Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության եւ հավատարմագրման կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
- Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
- Դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն՝
- Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին:
- Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում՝ ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:
- Դիտորդները քվեարկության օրը հետեւում են հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Հանձնաժողովների նահագահներին կարող են դրանց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնել, որոնց կապակցությամբ վերջիններս ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ:
- Դիտորդի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում:
- Դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել հանրաքվեի ընթացքի, քվեարկության եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար: