A
A
Անվավեր և չսահմանված նմուշի քվեաթերթիկները՝ հանրաքվեին
Հանրաքվեի մասին օրենքի 7-րդ գլուխ Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
- Քվեարկության մասնակիցը, եթե կողմ է քվեարկում, քվեաթերթիկում նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում՝ «դեմ եմ» բառի դիմաց:
- Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչը, դիտորդը կամ հանձնաժողովի անդամը, մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:
- Լրացված քվեաթերթիկը քառապատիկ ծալված վիճակում քաղաքացին քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում եւ մոտենում հանձնաժողովի՝ քվեաթերթիկների համար պատասխանատու անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը եւ, հավաստիանալով քվեարկողի անձի իսկության ու տվյալ տեղամասի տարածքում նրա հաշվառված լինելու մեջ, բացում է քվեատուփի ճեղքը՝ քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռելով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:
- Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:
- Անվավեր են համարվում «կողմ եմ», «դեմ եմ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որեւէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված եւ չստորագրված քվեաթերթիկները:
- Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է համապատասխան հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
- Չսահմանված նմուշի քվեաթերթիկ են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:
- Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
- Հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: