Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեքսուս»-ը երթևեկելի հատվածից ընկել է հարակից փոսը

Հասարակություն
leqsus

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ 34-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի 25 ZZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից փոսը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները «Տոյոտա Պրադո» մակնիշի 34 SO 164 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):