Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիլիկյան թաղամասում 181 Այո է, 368՝ Ոչ

Քաղաքականություն
armen2

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Նոր Հայաստանի» ԿԸՀ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, տեղեկացրեց, որ իրենց է զանգահարել  Սիլիկյան թաղամասում իր պարտականությունը կատարող հանձնաժողովի իրենց անդամը և հայտնել, որ իրենց տեղամասում քվեարկության արդյունքներներն էն՝ 181 Այո և 368 Ոչ։ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դա այն տեղամասն է, որտեղ նկարահանվել է, թե ինչպես են Գազել մակնիշի ավտոմեքենայում 10 հազարական դրամ բաշխում մարդկանց՝ Այո քվեարկելու համար։ Իդեպ հստակ են նաև այս տվյալները՝ 28/4 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 587, Այո 165 Ոչ 398 25/20 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 455, Այո 137 Ոչ 305 21/9 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 410, Այո 111 Ոչ 268 35/40 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 532, Այո 152 Ոչ 365 31/44 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 479, Այո 214 Ոչ 245 41/05 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 265, Այո 101 Ոչ 148 35/4 ընտրատեղամաս՝ մասնակիցներ՝ 449, Այո 121 Ոչ 314