A
A
«Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես՝ ամուր». Ն. Փաշինյանն այցելել է Հ. Կյուրեղյանին
«Երեկ կեսգիշերին մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի Հայկ Կյուրեղյանին, ով արդեն 24 օր հացադուլի մեջ է:
Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես ամուր: Պետք է ամեն ինչ անել, որ նա օր առաջ դադարեցնի հացադուլը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հայկ Կյուրեղյանը նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ էր արձակել եւ 9 տարվա ազատազրկման դատապարտվել։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օրեր առաջ անփոփոխ էր թողել Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Փաստորեն այդ ժամանակ նա արդեն հացադուլի մեջ է եղել, սակայն դատարանի դահլիճում որեւէ խոսք չի ասել այդ մասին:
Հայկ Կյուրեղյանը Վերաքննիչ դատարանից պահանջել է վերացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ:
Նա մեղավոր էր ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: