Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱԷԿ-ԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ստորագրված «ՌԴ-ին ՀՀ-ի պարտքի մասին» համաձայնագրով փաստացի ռուսներին տրված Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանի էներգետիկ բալանսի 40 %-ը: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացնում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի համար ռուսների հետ ստորագրվելու է առանձին համաձայնագիր: Պաշտպանության նախարարը չի կիսում լրագրողների մտահոգությունը., թե ռուսները, ստանալով ՋԷԿ-ը, կաշխատեն նվազեցնել մրցակցությունը եւ կխոչընդոտեն Հայաստանի ատոմակայանի աշխատանքները: Սերժ Սարգսյանը դատում է հետեւյալ կերպ.«Արդեն կա պայմանավորվածություն եւ սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի ՀԱԷԿ-ի վառելիքը: ՀԱԷԿ-ն աշխատում է ռուսական տեխնոլոգիաներով , Ռուսաստանը շահագրգռված է հայկական ատոմակայնի աշխատանքով»: