A
A
«Սուրբ Ծնունդն առիթ է մեկ անգամ ևս խորհելու, թե ով ենք մենք». Հռոմի Պապ
Հռոմի Պապի Սուրբ Ծննդյան աղոթքը լսելու համար Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր հավաքվել է շուրջ 10 հազար մարդ։ Իսկ 1,2 մլրդ հավատացյալ Վատիկանում հետևում էր տարվա իրադարձությանը։ Շաբաթասկզբին Պապն ասել էր, որ վատառողջ է, և ըստ ականատեսների՝ այսօր հոգնած տեսք է ունեցել և խոսել է խռպոտ ձայնով։ Նրա հիմնական ուրեձները եղել է կարեկցանքի ու բարեհոգության մասին։ Իսկ Վատիկանում ուժեղացված անվտանգության ռեժիմ է սահմանվել. Տաճար մտնողներն անցել են մետաղորսիչ սարքերի միջով։ Հռոմի Պապ Ֆրնցիսկոսն իր խոսքում մասնավորապես ասել է. «Սուրբ Ծնունդն առիթ է մեկ անգամ ևս խորհելու, թե ով ենք մենք»։ Այսօր կեսօրին նա իր Սուրբ Ծննդյան ուղերձը կհղի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում