A
A
ՄԱԿ-ն ամփոփում է տարին. մարդկային տառապանքները սաստկացել են (տեսանյութ)
«ՄԱԿ-ի՝ տարվա ամփոփում-2015»-ը բնորոշվել է որպես ահասարսուռ տարի։ Մարտահրավերներ, որոնց կազմակերպությունը բախվել է իր 70-ամյա հոբելյանական տարվա ընթացքում, ինչպես նաև անդրադարձ այն ամենին, ինչին կարող ենք հասնել միահամուռ ուժերով աշխատելու դեպքում։ Էբոլան կանխելու համաշխարհային համատեղ ջանքերը, բոլոր անդամ պետությունների միասնականությունը մեր մոլորակի ապագայի համար ներդրումներ կատարելու հարցում, որն արտահայտվեց ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն ուղղված Կայուն զարգացման օրակարգի և «Հետագա ջերմաստիճանի աճը կանխելու համար կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների իրագործման մասին» Փարիզի պատմական համաձայնագրի միաձայն ընդունմամբ: ՄԱԿ-ի տեսանյութը