Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնական կիսամյակը կրկին կհետաձգվի՞

Հասարակություն
1f22d264b728ae7eb6fc8dfa8cbec36b

Չի բացառվում, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին եւս մեկ անգամ հետաձգվի՝ կապված խոզի գրիպի վարակի նոր դեպքերի հետ: «Ա1+»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Տաթեւիկ Գրիգորյանը նշեց, որ այս պահին նման որեւէ որոշում չկա. հարցը կհստակեցվի առաջիկա երկու օրը, եւ եթե նման որոշում կայացվի, ապա կդիմեն ՀՀ ԿԳՆ: Նշենք, որ ուսումնական կիսամյակը հետաձգվել էր մինչեւ հունվարի 18-ը, իսկ այսօր արդեն արձանագրվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը: