A
A
Ծննդկան է մահացել սուր շնչառական հիվանդությունից. Առավոտ
Սուր շնչառական հիվանդությունից այսօր մահվան դեպք է գրանցվել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մահացածը հղի է եղել, որին միացված է եղել արհեստական շնչառական սարքը: Հիվանդանոցի բուժգծով տեղակալ Ռուբեն Օրգուսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կեսարյան հատման միջոցով երեխայի կյանքը փրկել են: Իսկ թե հղիի մոտ H1N1 վարակ եղել է, թե՝ ոչ, պարզ կլինի վաղը: Այս հղի կնոջ մահվան դեպքի մասին առողջապահության նախարարությունը որեւէ հաղորդագրություն եւ տեղեկություն չի հայտնում: Ընդ որում, նախարարությունը լրագրողներին հորդորել է հիմնվել միայն պաշտոնական տեղեկությունների վրա, սակայն նախարարության լրատվականի աշխատակիցները հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով