Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասերի հետաձգման որոշումը չի տարածվում բուհերի վրա

Հասարակություն
ashotyan2

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին նախարարն առաջարկում է առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։