Մեկնարկել է Silicon Mountains 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովն ու ցուցահանդեսը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում մեկնարկել է Silicon Mountains 2026 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն ու ցուցահանդեսը (Summit & Expo), որը կանցկացվի նոյեմբերի 3-4-ը։
Այս տարվա միջոցառումն անցկացվում է «Ներդրումներ նորարարության մեջ» (Invest in Innovation) խորագրով։ Առաջին անգամ այն անցկացվում է ընդլայնված՝ երկօրյա ձևաչափով՝ գագաթնաժողովին զուգահեռ ներառելով նաև տեխնոլոգիական ցուցահանդես։
Միջոցառման շրջանակում հայկական և միջազգային ընկերությունները, ստարտափները, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն ու ներդրողները ներկայացնում են իրենց մշակումները, նորարարական լուծումներն ու նախագծերը։
Երկօրյա ծրագրում նախատեսված են քննարկումներ արհեստական բանականության, կիսահաղորդիչների արդյունաբերության, տիեզերական տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների վերաբերյալ, ինչպես նաև ստարտափների ներկայացումներ, գործնական սեմինարներ և B2B հանդիպումներ։
Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։