Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-6fcu0PzsaS
A A
Հասարակություն

Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Վահրամաբերդ գյուղի բնակչուհու՝ 2023 թվականին ծնված աղջնակի՝ Գ․Գ․-ի մահվան հանգամանքները։

Մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ հոկտեմբերի սկզբներին երեխայի մոտ նկատվել է կոկորդի կարմրություն ու ջերմության բարձրացում, բուժօգնության համար դիմել են Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա, երեխային բուժել են, նա ապաքինվել է, սակայն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, առողջության վատթարացման հետևանքով նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոց։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20․00-ին, երեխայի առողջական վիճակը վատացել է, իսկ ժամը 21․00-ի սահմաններում մայրը բժիշկներից տեղեկացել է երեխայի մահվան մասին։ Մայրը հաղորդում ներկայացնելիս՝ բժիշկների անուններ է մատնանշել, սակայն ելնելով անմեղության կանխավարկածից՝ դեռ չենք հրապարակում։