ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի Eurimages հիմնադրամի նիստի ժամանակ որոշում է կայացվել 600.000 Եվրո հատկացնել իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole) ֆիլմին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության դեպքերին։ Հիմնադրամի ժյուրիի բոլոր անդամները, բացի Թուրքիայից, ֆինանսական հատկացման կողմ են հանդես եկել։
Ֆիլմի վերաբերյալ հնչեցված իր ելույթում Eurimages-ի ֆրանսիացի նախագահ Ժակ Տուբոնը վճռականորեն պաշտպանել է ընդունված որոշումը եւ մեղադրել է Թուրքիային ցեղասպանություն իրականացնելու փաստի համար՝ անվանելով դա պատմական իրողություն։ Հակառակ Eurimages-ում Թուրքիայի ներկայացուցիչների ժխտողական դիրքի եւ պաշտոնական Անկարայի կողմից գործադրած ջանքերի, ժյուրիի անդամների կարծիքը մնացել է անփոփոխ։
Տեղեկանք. Eurimages հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականին, ներկայումս հիմնադրամին անդամակցում է 32 պետություն։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Եվրոպական կինոարդյունաբերության զարգացմանը՝ նոր ֆիլմերի նկարահանման, տարածման եւ մասնգետների միջեւ համագործակցության հաստատման միջոցով։