Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Հասարակություն
snow5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Նորաշեն ճանապարհահատվածները և Մեղրու լեռնանցքը: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն