Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար),  Գորիս-Սիսիան, Մադինա-Վերին ԳետաշենՍիսիան-Գորիս, Սոթք-ՔարվաճառԱշոցք-Բավրա, Լանջառ-Լուսաշողինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, ԱրագածոտնիՇիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհներըՆշված Ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: