Նոր ընտրություններ 2 համայնքում՝ մահացության պատճառով
Շիրակի մարզի Շիրակավանի համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կլինեն: Այսօր կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց, քանի որ 2015 թվականի նոյեմբերի 3-ին ավագանու անդամներից մեկը՝ Պարգեւ Մանուկյանը, մահացել է: Ընտրությունը կազմակերպելու համար ԿԸՀ-ին հատկացվեց 1 միլիոն 121 հազար երեք հարյուր դրամ, իսկ ոստիկանությանը՝ 2.3 հազար դրամ: Արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում։ Այստեղ էլ կընտրեն նոր ղեկավար: Համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Ավետյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մահացել է: Կառավարությունը որոշեց՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։ Ընտրությունը կազմակերպելու համար ԿԸՀ-ին հատկացվեց 1 միլիոն 124 հազար յոթ հարյուր դրամ, իսկ ոստիկանությանը՝ 4.9 հազար դրամ: