Սահմանափակ ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման համար
«Երևանի Բ.Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց»-ը 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու է 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով: Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Կրթության և գիտության ներկայացրած նախագիծը: ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ ընդունելությունը կսահմանափակվի ամեն տարի 2 դասարանով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է առավելագույնը երկու դասարան գործելու. «Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում, կարող է ցանկացողները շատ լինեն, պրոբլեմ չե՞ք տեսնում, ինչի՞ եք սահմանափակում»: Փոխնախարարը պատասխանեց՝ որոշումը բխում է վիճակագրությունից եւ բացի այդ ֆինանսավորումը այդ թվաքանակի համար է` 50 աշակերտի համար: «Որքա՞ն է ֆինանսավորումը»,- հետաքրքրվեց Հովիկ Աբրահամյանը: «Ֆրանսիական կողմը ոչ թե ֆինանսապես է աջակցում, այլ դասագրքերի և ուսուցիչների միջոցով է օժանդակություն ցուցաբերում»,- պատասխանեց փոխնախարարը: