Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստի ձայներ»-ը զարգացնելու է երաժշտարվեստը մարզերում (տեսանյութ)

Մշակույթ
jazz

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն ուշադրությամբ հետեւում է մոտ երեք ամիս առաջ կազմավորված «Արվեստի ձայներ» ջազ նվագախմբի գլխավոր փորձին՝ առաջին համերգից առաջ: Նա բացատրում է՝ որն է իր այս նախաձեռնության շարժառիթը։ «Առաջնային, գերակա խնդիրներից մեկն է մարզերի համաչափ զարգացումը մշակութային ոլորտում: Խումբը, լինելով փոքրաթիվ երաժիշտներից կազմված, մեզ հնարավորություն կտա, որ հաճախակի կազմակերպենք համերգներ մարզերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Ֆլեյտահարուհի Սյուզաննա Բարսեղյանը «Արվեստի ձայներ» նվագախմբի հինգ անդամներից ամենաերիտասարդն է:  Թեեւ նվագելու փորձ ունի, սակայն նշում է, որ խմբով հանդես գալը նորություն է։ Նվագախումբը չի պատրաստվում սահմանափակվել մեկ երաժշտական ոճով: փորձելու են համադրել ազգային էթնիկ տարրերն ու ջազը. Մանրամասները՝ տեսանյութով