Բացել լրահոսը Փակել լրահոսը
813177662_1014162441676562_5103156898399472020_n
A A
Պաշտոնական

Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Կանադայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի 🇦🇲 գույներով։

Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը 🇦🇲, իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի 🇦🇲 գույներով։