Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը հավաքի անցկացման սահմանափակում է կիրառել

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ժամանակային սահմանափակում է կիրառվել ՀՀ քաղաքացի Նժդեհ Իսկանդարյանի կողմից ս․թ․ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը՝ ժամը 15:00-ն, Ազատության հրապարակում նախատեսված հավաքի նկատմամբ։ Որոշմամբ առաջարկվել է հավաքն անցկացնել ս.թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-22:00-ն, Ազատության հրապարակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Նժդեհ Իսկանդարյանն իրազեկում էր ներկայացրել հավաք անցկացնելու վերաբերյալ։ Հավաքի նպատակն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիրների բարձրաձայնումն է։

Ըստ իրազեկման՝ հավաքի ընթացքում օգտագործվելու են դրոշներ, պաստառներ, բարձրախոսներ և էլեկտրասնուցման սարքեր։

Նախատեսվում է, որ հավաքին կմասնակցի 5000 մարդ և 30 կարգադրիչ։