ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի կողմից մրցանակներ կշնորհվեն 1915թ. ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցած մարդկանց եւ դասական երաժշտության բնագավառում երիտասարդ ստեղծագործողներին: Նախորդ տարիներին Ռոբերտ Քոչարյանի կողմից շնորհվում էին մրցանակներ գիտության ու մշակույթի գործիչներին եւ երիտասարդ արվեստագետներին ընդհանուր առմամբ՝ առանց անվանակարգերի բաժանման:
Այս տարի երիտասարդական մրցանակից տարանջատվել են դասական երաժշտության՝ մեներգեցողություն եւ գործիքային կատարում անվանակարգերով եւ կերպարվեստի ու կինոյի նոր առանձին մրցանակները: Մրցույթը կկայանա «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆրանսիական ֆոնդի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ: Մրցութային հանձնաժողովի նախագահներն են Սերգեյ Սարաջյանը, Ալբերտ Յավուրյանը եւ Գեղամ Թումանյանը: Մրցույթի առաջին փուլն արդեն ավարտվել է: Այն ընթացել է փակ քվեարկությամբ, իսկ մասնակիցները հանդես են եկել կոդավորված, այսինքն՝ ժյուրիի անդամներին հայտնի չեն եղել մասնակիցների անունները: 84 մասնակիցներից մրցույթի երկրորդ փուլ անցել են 31 երիտասարդ: Նրանցից յոթն իրենց ստեղծագործական կարղությունները կներկայացնեն մարտի 26-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ դասական երաժշտության մրցույթին, իսկ մնացած 24-ը՝ մարտի 28-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահում «Կերպարվեստի եւ կինոյի» մրցույթի թեկնածուների աշխատանքների ընտրական դիտում-ցուցահանդեսում:
Մրցույթի երկրորդ փուլը կլինի բաց. մուտքն ազատ կլինի բոլորի համար:
«Վարագույր չի լինելու հանդիսատեսի եւ ժյուրիի որոշման միջեւ. հանդիսատեսի կարծիքը եւս հաշվի է առնվելու»,- նշեց կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը: Մրցույթը կամփովվի ապրիլ-մայիս ամիսներին, եւ Ռոբերտ Քոչարյաի կողմից կշնորհվեն մրցանակներ եւ դրամաշնորհներ՝ դասական երաժշտության բնագավառում 5000-ական, իսկ մյուս բնագավառում՝ 2500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` դասական երաժշտության բնագավառում 5000-ական, իսկ մյուս բնագավառում՝ 2500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: