A
A
«Զվարթնոց»-ի հին շենքի ճարտարապետական հորինվածքը չի խաթարվի
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ (Երևանի գլխավոր ճարտարապետի, Հայնախագիծ ինստիտուտի ներկայացուցիչների) տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խնդրի շուրջ: Նիստին ներկա բոլոր ճարտարապետները տեսակետներ են հայտնել հարցի վերաբերյալ. որոշվել է շարունակել քննարկումը՝ նպատակ ունենալով գտնելու այնպիսի լուծումներ, որոնցով կապահովվեն «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝ չխաթարելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական հորինվածքը: Այս համատեքստում աշխատանքները կլինեն շարունակական: