Պատգամավորի փեսան կկրի իր պատիժը
Վերնիսաժի կրակոցների գործով դատավճիռը սահմանված ժամկետում Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել, հետեւաբար այն մտել է օրինական ուժի մեջ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերիկ Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ պատահական անցորդներ, այդ թվում՝ գործով ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, դատապարտել էր 6 ու կես տարվա, գործով մյուս ամբաստանյալ Նորայր Մելքոնյանին՝ երկու, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման: Գործը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան: Դատախազը միջնորդել էր խստացնել Գոռ Առաքելյանի պատժաչափը՝ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը: