Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին ընդգծված ցինիզմ է որակում

Քաղաքականություն
Gaspari

Ընդգծված ցինիզմ: Այսպես է բնութագրում ոստիկանության այն պարզաբանումը, որ նրա առողջությունից ելնելով են Շտապ օգնության մեքենայով տարել դատարան: «Ընդամենը հունվարի 6-ին ՀՀԿ շտաբի թաղային պատասխանատուի բռունցքներով հարվածելուց հետո, դեպքի վայր եկած ոստիկանները իրենց հերթին իմ նկատմամբ բռնություն կիրառեցին եւ տարան գցեցին Դավթաշենի ձորը»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Նա հիշում է՝ հունվարի 3-ին կրկին ոստիկանների կողմից Մալաթիայի բաժնում ենթարկվել է կտտանքների: « Ոստիկանները ժամեր անց նրան տարան եւ ինձ վայր գցեցին Աշտարակի ճանապարհի մի խուլ հատվածում: Այնպես, որ ոստիկանության իբր մտահոգությունը իմ առողջության մասին ընդգծված ցինիզմ է»,- նշեց Գասպարին: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները Վարդգես Գասպարիին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան են բերման ենթարկել «Շտապ օգնության» մեքենայով: