Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությանն առաջարկվում է սահմանափակել ընտանեկան նպաստը

Քաղաքականություն
d857fe6ee91c14ae8e07e692d7818d89

ՀՀ Կառավարությունը վաղը կքննարկի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերի սահմափակման հարցը: Նախագծով առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2016 թվականի փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականով: Հիշեցնենք, որ Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը վերաբերում էր վերահսկիչ պալատի կողմից ՀՀ Կոտայքի և ՀՀ Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումներին: