Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիննախ-ը գումար է ուզում՝ Դիլիջանի կենտրոնի համար

Քաղաքականություն
finnax

ՀՀ կառավարությունը վաղը կքնարկի Դիլիջանի ուսումնական կենտրոնին վարչական սարքավորումներով ապահովելու նպատակով՝ ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարն անհրաժեշտ է ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման համար: ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին: Ըստ նախագծի՝  այս պահին անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ (զանազան կահույք, համակարգիչներ և այլն): Որոշման նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացնել 508000.0 հազ. դրամ: