Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյան փողոցում մշակութային արժեք են քանդում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shenq1

Այս պահին Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Երեւանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։ 2009-ին, երբ գրադարանի շենքը ապամոնտաժեցին, ճակատային հատվածը պահպանվեց որպես մշակութային արժեք: Նաեւ հայտարարվեց , որ պահպանված այդ հատվածի շուրջը կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ իր հարկաբաժինը կունենա նաեւ գրադարանը: Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները։ Ժամանակավորապես դադարեցվել է ապամոնտաժումը։ Պարզ չէ, թե ով է թույլ տվել ապամոնտաժումը։