Հրանտ Մարգարյանի գրքի շնորհանդեսը՝ Նյու Յորքում
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի գրող-դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ, դոկտոր Հրանտ Մարգարյանի «Նահատակ 13 գրողների» գրքի շնորհանդեսը ։ Բարձր գնահատանքի է արժանի գիրքը, որը գրված է անգլերեն լեզվով ։ Երեկոյի ընթացքում գրքի հեղինակը սահիկների միջոցով մեկ առ մեկ անդրադարձավ գրողների կյանքին ու գործունեությանը, գրողներ, որոնք 1915թ․ նահատակվեցին։
Ներկաները ջերմությամբ ընդունեցին վարժարանի աշակերտներ Գրիգոր և Մելինե Անտրեոբուլոսներին, Դալար Հովսեփյանին, Կերի Պարոնին, Անահիտ Ինջիգուլյանին, Պրիաննա Թահմիզյանին և Շանթ Ինճոյանին, որոնք ընթերցեցին հատվածներ Դանիել Վարուժանի, Թլկատենցիի և Գեղամ Բարսեղյանի ստեղծագործություններից ։ Շնորհանդեսի վերջում վարժարանի աշակերտների, ուսուցիչների և բազմաթիվ հյուրերի անունից Հրանտ Մարգարյանին շնորհավորեց և ջերմ շնորհակալական խոսք ասաց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք