A
A
Գագիկ Խաչատրյանին օգնելու փորձերը ձախողվում են
«Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը, որ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել էր կառավարության դատին, հանվել է կառավարության այսօրվա նիստի օրակարգից: Այս ամիս ևս մեկ անգամ այն հանվել էր օրակարգից։ Հիշեցնենք, «Յուքոմ»-ը պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։ Իսկ նախորդ շաբաթ օրակարգից հանվեց կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը 508 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը: Այդ գումարը պետք է ուղղվեր Դիլիջանում գտնվող «ուսումնական կենտրոնի» համար վարչական սարքավորումներ գնելուն: Այսպիսով՝ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին այս կամ այն կերպ օգնելու փորձերն այս էլ որերորդ անգամ անհաջողության են մատնվում։