Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը Գասպարիի հարցով դիմել է դատախազին և նախարարին (տեսանյութ)

Հասարակություն
nkaaar

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը անձամբ չի այցելել Վարդգես Գասպարիին, քանի որ Ֆիզիկապես չի հասցրել, սակայն նա վստահեցրեց, որ Վարդգես Գասպարիի հարցով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին: «Դիմել եմ Գլխավոր դատախազին, որպեսզի «Քրեական դատավարության օրենքով» սահմանված շրջանակներում ընթացակարգ սկսվի այդ դեպքի կապակցությամբ: Ասեմ, որ հետեւողական եմ լինելու, որովհետեւ համարում եմ չափազանց կարեւոր հարց: Տեսակցությունների մասով՝ պարզաբանումներ եմ պահանջել արդարադատության նախարարից, նաեւ պարզաբանումներ այդ վատ վերաբերմունքի հետ կապված»,- հայտարարեց օմբուդսմենը: