Թափառող շները «խազել են» պաշտոնյայի մեքենան. լրացված (տեսանյութ)
14. 00 Կենդանասերները նորից ոտքի են ելել՝ պահանջելով դադարեցնել կենդանիների նկատմամաբ իրականացվող սպանդը: «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը պնդում է՝ «Յունիգրաֆ իքս»-ը գռփում է հանրության փողերը: Նշում է. «Սպանդի հեղինակներն են ոստիկանությունը, քաղաքապետարանն ու «Յունիգրաֆ իքս»-ը։
Այս ակցիան նպատակ ունի նաեւ արտերկրին իրազեկել Հայաստանում կենդանիների վիճակը։ Թող իմանան, որ կենդանիների պաշտպանության մասին չունենք օրենք: «Յունիգրաֆ իքս»-ը քողարկում է գիշերային ժամերին տեղի ունեցող սպանդը,-ասում է Գոհար Մանուշակյանը: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ երեկոյան ժամերին շարունակում են լսել կրակոցների ձայներ:
15. 50 Ակցիայի մասնակիցներին քաղաքապետարանից չարձագանքեցին: Կենդանասերները երթով շարժվեցին դիպի կառավարության շենք, սակայն այստեղ էլ պատշաճ արձագանք չեղավ։
Եթե նախկինում կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ընդունում էր կենդանասերներին եւ միասին քննարկում էին ակտիվիստների պահանջները, ապա այսօր ասաց. «Եթե երեխայիս վրա հարձակվի շուն, ոչ թե «Յունիգրաֆ իքս»-ին կզգուշացնենք, որ սատկացնի, այլ ինքս կսատկացնեմ»։
Այնուհետեւ հավաքվածներին կոչ արեց. «Մի հատ եկեք տեսեք, թե շները մեքենան ինչ են արել»։
Պարոն Ղազարյանը ցույց տվեց մեքենայի վրայի մի քանի խազերը։